11:02  ,  28 օգոստոսի, 2024

US Open․ Շվյոնտեկն ու Սաբալենկան մեկնարկեցին հաղթանակով (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով է մեկնարկել Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Լեհ թենիսիստուհին 6:4, 7:6 (8:6) հաշվով պարտության է մատնել աշխարհի 104-րդ ռակետ, ռուսաստանցի Կամիլա Ռահիմովային։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 55 րոպե։

Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 217-րդ ռակետ, ճապոնացի Էնա Սիբահարան։

Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան մեկնարկում 6:3, 6:3 հաշվով հաղթել է աշխարհի 203-րդ ռակետ, ավստրալացի Պրիսցիլա Հոնին։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 19 րոպե։

Արինա Սաբալենկան երկրորդ շրջանում կմրցի աշխարհի 76-րդ ռակետ, իտալացի Լյուչիա Բրոնցետիի հետ։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News