21:02  ,  25 օգոստոսի, 2024

«Ռեալը» հաղթեց «Վալյադոլիդին»՝ 3:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Ռեալն» ընդունեց «Վալյադոլիդին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Աչքի ընկան ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, Մարոկկոյի հավաքականի հարձակվող Բրաիմ Դիասն ու բրազիլացի հարձակվող Էնդրիկը։

«Ռեալը» 4 միավորով երրորդն է, «Վալյադոլիդն» ունի 3 միավոր եւ ընթացիկ 8-րդ տեղում է։ Առաջատարներն են 6-ական միավոր վաստակած «Սելտան» ու «Բարսելոնան»։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Վալյադոլիդ»՝ 3:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Վալվերդե, 50, Բրաիմ Դիաս, 88, Էնդրիկ, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում