«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը, որը տեղափոխվել է «Ալաշկերտից»՝ վարձավճարով, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
27-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, Հայաստանում հանդես է եկել նաև «Սևան», «Նոա» ու «Վան» թիմերում:
Արտերկրում Քարտաշյանը խաղացել է Կիպրոսի «Օլիմպիակոսում», վրացական «Թելավիում», Տաջիկստանի «Իստիկլոլում», որի հետ դարձել է Տաջիկստանի չեմպիոն, հանդես է եկել Ասիայի Չեմպիոնների լիգայում:
«Վեստ Արմենիայի» նորեկը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները, մեկական խաղ և գոլ ունի նաև ազգային թիմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:18 , 29 սեպտեմբերի
14:43 , 29 սեպտեմբերի
13:06 , 29 սեպտեմբերի
12:37 , 29 սեպտեմբերի
11:48 , 29 սեպտեմբերի
11:25 , 29 սեպտեմբերի 
10:56 , 29 սեպտեմբերի
10:46 , 29 սեպտեմբերի
10:25 , 29 սեպտեմբերի
09:08 , 29 սեպտեմբերի