Հայաստանի չեմպիոն «Երևանը» հաղթանակով է մեկնարկել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլում։ Մանչեսթերում անցկացվող D խմբի մրցաշարի առաջին խաղում «Երեւանը» 3:2 հաշվով առավելության է հասել անգլիական «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ։ «Երևանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռաֆիկ Մելիքյանը, մրցակցի դարպասը գրավել է նաեւ Արթուր Պատատյանը։
Խմբային փուլի երկրորդ հանդիպումը «Երևանը» կանցկացնի օգոստոսի 23-ին՝ մրցելով Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդի»։
Խմբի մյուս խաղում Նիդերլանդների չեմպիոնը 4:1 հաշվով հաղթել է Թուրքիայի չեմպիոն «Շիշլիին»։
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի