Ֆուտզալի ՉԼ․ «Երեւանը» հաղթել է «Մանչեսթերին»

08:33   23 օգոստոսի, 2024

Հայաստանի չեմպիոն «Երևանը» հաղթանակով է մեկնարկել ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլում։ Մանչեսթերում անցկացվող D խմբի մրցաշարի առաջին խաղում «Երեւանը» 3:2 հաշվով առավելության է հասել անգլիական «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ։ «Երևանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռաֆիկ Մելիքյանը,  մրցակցի դարպասը գրավել է նաեւ Արթուր Պատատյանը։

Խմբային փուլի երկրորդ հանդիպումը «Երևանը» կանցկացնի օգոստոսի 23-ին՝ մրցելով Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդի»։

Խմբի մյուս խաղում Նիդերլանդների չեմպիոնը 4:1 հաշվով հաղթել է Թուրքիայի չեմպիոն «Շիշլիին»։

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.