12:11  ,  16 օգոստոսի, 2024

WTA-1000. Էլինա Ավանեսյանը երրորդ շրջանում կմրցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ

ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջանում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Երկրորդ շրջանում Լյուդմիլա Սամսոնովան 7:6 (12:10), 6:1 հաշվով հաղթել է աշխարհի 43-րդ ռակետ, լեհ Մագդա Լինետին։

Էլինա Ավանեսյանը երրորդ շրջանում պարտության էր մատնել աշխարհի 11-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյին։

Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news