Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում կլինի Սլովակիայի «Ռուժոմբերոկը»։
Որակավորման երրորդ փուլում «Ռուժոմբերոկը» պայքարից դուրս թողեց Խորվաթիայի «Հայդուկին»՝ պատասխան խաղում առավելության հասնելով 1:0 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Նոան» երկու հանդիպման արդյունքում (3:1, 0:1) պայքարից դուրս էր թողել Աթենքի ԱԵԿ-ին։
Փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 22-ին եւ 29-ին։ Առաջին հանդիպումը «Նոան» կանցկացնի Հայաստանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի