01:10 16 օգոստոսի, 2024Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում կլինի Սլովակիայի «Ռուժոմբերոկը»։
Որակավորման երրորդ փուլում «Ռուժոմբերոկը» պայքարից դուրս թողեց Խորվաթիայի «Հայդուկին»՝ պատասխան խաղում առավելության հասնելով 1:0 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Նոան» երկու հանդիպման արդյունքում (3:1, 0:1) պայքարից դուրս էր թողել Աթենքի ԱԵԿ-ին։
Փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 22-ին եւ 29-ին։ Առաջին հանդիպումը «Նոան» կանցկացնի Հայաստանում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.