Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիային» եւ հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3 (տեսանյութ):
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի հունգարացի պաշտպան Ժոլդ Նադը։
40-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հարձակվող Արթուր Սերոբյանը։ 45-րդ րոպեին «Արարատ-Արմենիային» առաջ մղեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
47-րդ րոպեին Ժոլտ Նադը երկրորդ գոլը խփեց։
62-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Արարատ-Արմենիայի» քենիացի կիսապաշտպան Ամոս Նոնդին։
85-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն գրավեց մրցակցի դարպասը։
Ավելացված չորրորդ րոպեին «Պուշկաշ Ակադեմիայի» երրորդ գոլը խփեց ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Ֆավորովը։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» տանը պարտվել էր 0:1 հաշվով։ Պայքարը որակավորման փլեյ-օֆֆում կշարունակի «Պուշկաշ Ակադեմիան»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:36 , 4 նոյեմբերի
09:07 , 4 նոյեմբերի
01:54 , 4 նոյեմբերի
23:43 , 3 նոյեմբերի
22:46 , 3 նոյեմբերի
22:12 , 3 նոյեմբերի
21:43 , 3 նոյեմբերի
21:12 , 3 նոյեմբերի
20:55 , 3 նոյեմբերի
20:01 , 3 նոյեմբերի