00:54 16 օգոստոսի, 2024Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիային» եւ հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3 (տեսանյութ):
8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի հունգարացի պաշտպան Ժոլդ Նադը։
40-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հարձակվող Արթուր Սերոբյանը։ 45-րդ րոպեին «Արարատ-Արմենիային» առաջ մղեց կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
47-րդ րոպեին Ժոլտ Նադը երկրորդ գոլը խփեց։
62-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Արարատ-Արմենիայի» քենիացի կիսապաշտպան Ամոս Նոնդին։
85-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն գրավեց մրցակցի դարպասը։
Ավելացված չորրորդ րոպեին «Պուշկաշ Ակադեմիայի» երրորդ գոլը խփեց ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Ֆավորովը։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» տանը պարտվել էր 0:1 հաշվով։ Պայքարը որակավորման փլեյ-օֆֆում կշարունակի «Պուշկաշ Ակադեմիան»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.