Նիդերլանդների ներկայացուցիչ Սիֆան Հասանը նվաճեց կանանց մարաթոնյան վազքի օլիմպիական տիտղոսը Փարիզի Խաղերում։ Նա սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 2:22.55։
Արծաթե մեդալը նվաճեց եթովպիացի Տիգիստ Ասեֆան (2:22.58)։ Բրոնզե մեդալակիր դարձավ քենիացի Հելեն Օնսանդո Օբիրին (2:23.10)։
Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական տիտղոս նվաճեցին մարաթոնյան վազքում։
Սիֆան Հասանը Փարիզի Խաղերում նաեւ բրոնզե մեդալներէ նվաճել 5000 եւ 10 000 մետր վազքերում։
Նա դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն։ Տոկիո-2020-ում Սիֆան Հասանը հաղթել էր 5000 եւ 10 000 մետր վազքերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի