Սիֆան Հասանը Նիդերլանդների համար նվաճեց առաջին օլիմպիական տիտղոսը կանանց մարաթոնյան վազքում

13:48   11 օգոստոսի, 2024

Նիդերլանդների ներկայացուցիչ Սիֆան Հասանը նվաճեց կանանց մարաթոնյան վազքի օլիմպիական տիտղոսը Փարիզի Խաղերում։ Նա սահմանեց օլիմպիական ռեկորդ՝  2:22.55։

Արծաթե մեդալը նվաճեց եթովպիացի Տիգիստ Ասեֆան (2:22.58)։ Բրոնզե մեդալակիր դարձավ քենիացի Հելեն Օնսանդո Օբիրին (2:23.10)։

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական տիտղոս նվաճեցին մարաթոնյան վազքում։

Սիֆան Հասանը Փարիզի Խաղերում նաեւ բրոնզե մեդալներէ նվաճել 5000 եւ 10 000 մետր վազքերում։

Նա դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն։ Տոկիո-2020-ում Սիֆան Հասանը հաղթել էր 5000 եւ 10 000 մետր վազքերում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.