Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիրը 67 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում ծանր գոտեմարտում 3:2 հաշվով հաղթեց Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին (տեսանյութ):
Առաջին մրցափուլի մեկնարկում Սլավիկ Գալստյանը պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ եւ իրար հաջորդող գլորումներով հաշիվը դարձրեց 7:0: Եւս երկու միավոր վաստակելուց հետո, երբ արդեն պետք է կանգնեցվեր գոտեմարտը Սլավիկի հաղթանակով, Էկվադորի ներկայացուցիչի մարզիչը բողոքարկեց: Մրցավարները բավարարեցին եւ Սլավիկ Գալստյանի հաշվից 8 միավոր հանեցին:
1:0 հաշվից հետո Սլավիկ Գալստյանը երկու միավոր վաստակեց: Մրցակիցները գնացին հանգստի 3:1 հաշվով:
Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը հայ ըմբիշին պասիվություն տվեց, բայց մրցակիցը չկարողացավ հնարք կատարել: Մինչեւ գոտեմարտի ավարտը աշխարհի բրոնզե մեդալակիրը թույլ չտվեց մրցակցին առաջ անցնել հաշվի մեջ:
Սլավիկ Գալստյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 11 հոկտեմբերի 
00:57 , 11 հոկտեմբերի
00:47 , 11 հոկտեմբերի
00:38 , 11 հոկտեմբերի
22:47 , 10 հոկտեմբերի
22:34 , 10 հոկտեմբերի 
22:26 , 10 հոկտեմբերի 
20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի