13:45  ,  7 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Արամ Վարդանյանի հետ

Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանը։

Սփոփիչ գոտեմարտում Արամ Վարդանյանը 11:0 հաշվով հաղթեց ալժիրցի Աբդ Էլկրիմ Օուակալին։

Քառորդ եզրափակիչում Արամ Վարդանյանը 2:12 հաշվով պարտվել էր ճապոնացի Նաո Կուսակային, որը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր նաեւ Մալխաս Ամոյանին։

Արամ Վարդանյանը ծնվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, 28 տարեկան է։ Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում