13:45 7 օգոստոսի, 2024Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Արամ Վարդանյանը։
Սփոփիչ գոտեմարտում Արամ Վարդանյանը 11:0 հաշվով հաղթեց ալժիրցի Աբդ Էլկրիմ Օուակալին։
Քառորդ եզրափակիչում Արամ Վարդանյանը 2:12 հաշվով պարտվել էր ճապոնացի Նաո Կուսակային, որը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր նաեւ Մալխաս Ամոյանին։
Արամ Վարդանյանը ծնվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, 28 տարեկան է։ Աշխարհի կրկնակի փոխչեմպիոն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.