Կուզեի, որ ոսկե մեդալ նվաճեինք, բայց բոլորս էլ տեսանք, թե ինչ կատարվեց Փարիզում։ Ամեն ինչ ստացվեց շատ լավ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանի եւ իր գլխավորած թիմի հետ օգոստոսի 6-ին վերադարձավ հայրենիք:
«Շատ ուրախ եմ այն արդյունքի համար, որը ցույց տվեցին իմ տղաները: Կուզեի, որ ոսկե մեդալ նվաճեինք, բայց բոլորս էլ տեսանք, թե ինչ կատարվեց Փարիզում: Մրցակցությունը շատ մեծ էր: Գոհ եմ Արթուր Դավթյանի արդյունքից: Եզրափակիչում նա ամենավերջինը մասնակցեց: Իրականում, բարդ է, երբ ամենավերջինն ես: Նյարդային համակարգն էլ տիրապետելը շատ բարդ է: Նյարդերի պայքար է:
Ֆիլիպինցի մարմնամարզիկին, որը դարձավ օլիմպիական չեմպիոն, Արթուրը հաղթել էր աշխարհ գավաթի խաղարկության վերջին փուլում: Այստեղ էլ կարող էր, եթե երկու ցատկերի վերջնամասում լիարժեք մաքուր կանգներ, քայլ չաներ: Արթուրն իր ցատկերը լավ կատարեց, բայց վերջին քայլերն ավելորդ էին:
Վահագն Դավթյանն իր ամենալավ կատարումներն արեց Փարիզում: Երկուսն էլ վնասվածքներ ունեին, բայց մրցելույթի օրը մոռացել էին ամեն ինչ եւ բարձրացել մրցահարթակ: Ամեն ինչ ստացվեց շատ լավ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Փարիզի Օլիմպիական խաղերում Հակոբ Սերոբյանը մրցավարական հանձնաժողովում էր:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի