17:31  ,  6 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Կուբացի վոլեյբոլիստուհի Վարգասի 42 միավորը նպաստեց Թուրքիայի հաղթանակին 1/4 եզրափակիչում (տեսանյութ)

Վոլեյբոլի կանանց Թուրքիայի հավաքականը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։

Փարիզի Խաղերի քառորդ եզրափակիչում Թուրքիայի թիմը 3:2 հաշվով պարտության մատնեց չինացիներին։

Հինգ սեթում 42 միավոր վաստակեց Թուրքիայի հավաքականի կուբացի վոլեյբոլիստուհի Մելիսա Վարգասը։ Սա երկրորդ արդյունքն է Օլիմպիական խաղերի պատմության մեջ։

Ռեկորդը պատկանում է խորվաթ վոլեյբոլիստուհի Բարբարա Ելիչ-Ռուժիչին, որը 2000թ․ Սիդնեյի Օլիմպիական խաղերում Չինաստանի դեմ խաղում վաստակել էր 44 միավոր չորս սեթում։

Կուբայի հավաքականի նախկին խաղացող Մելիսա Վարգասը 2023-ից է հանդես գալիս Թուրքիայի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English