Ձյուդոյի օլիմպիական մրցաշարի +100 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գուրամ Տուշիշվիլին լեգենդար ֆրանսիացի Թեդի Ռիներին իպոնով (0:10) պարտվելուց հետո ազդրով հարվածել է մրցակցի գլխին եւ որակազրկվել ։
Թեդի Ռիները հասել էր եզրափակիչ եւ նվաճել չորրորդ օլիմպիական տիտղոսը։ Մարզապալատում նրա եզրափակիչին հետեւել էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
@eurosport President Macron celebrating with Teddy Riner and his family after his gold medal ceremony #Olympics #Paris2024 original sound - Eurosport
Թեդի Ռիները անհատական տիտղոսները նվաճել էր նաեւ 2012թ․ Լոնդոնի եւ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերում։ Տոկիո-2020-ում Թեդի Ռիները ոսկե մեդալակիր էր դարձել խառը թիմերի պայքարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի