23:10  ,  2 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ եւ կմրցի Ալկարասի հետ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Ջոկովիչն օգոստոսի 4-ին Փարիզի Խաղերի տիտղոսը կվիճարկի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ, որը կիսաեզրափակիչում 6:1, 6:1 հաշվով հաղթել էր աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Ջոկովիչն առաջին անգամ հանդես կգա օլիմպիական եզրափակիչում։

Կանանց մենախաղի տիտղոսը օգոստոսի 3-ին կվիճարկեն աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը եւ աշխարհի 21-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում