23:10 2 օգոստոսի, 2024Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ օլիմպիական մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։
Ջոկովիչն օգոստոսի 4-ին Փարիզի Խաղերի տիտղոսը կվիճարկի աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ, որը կիսաեզրափակիչում 6:1, 6:1 հաշվով հաղթել էր աշխարհի 19-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Ջոկովիչն առաջին անգամ հանդես կգա օլիմպիական եզրափակիչում։
Կանանց մենախաղի տիտղոսը օգոստոսի 3-ին կվիճարկեն աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը եւ աշխարհի 21-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.