01:26  ,  2 օգոստոսի, 2024

Փարիզ-2024․ Դոննա Վեկիչը դուրս եկավ թենիսի մրցաշարի եզրափակիչ

Թենիսի օլիմպիական մրցաշարում հայտնի են կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները։

Աշխարհի 21-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչը կիսաեզրափակիչում 6:4, 6:0 հաշվով հաղթեց աշխարհի 67-րդ ռակետ, սլովակ Աննա Շմիդլովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 6 րոպե։

Եզրափակիչում Վեկիչի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը, որը կիսաեզրափակիչում 6:2, 7:5 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկին։

Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 3-ին։ Շվյոնտեկն ու Շմիդլովան կվիճարկեն բրոնզե մեդալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English