18:58  ,  1 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ալկարասը կիսաեզրափակիչում է, Զվերեւը լքեց պայքարը (տեսանյութ)

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում  6:3, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի եւ նորվեգացի Կասպեր Ռուուդի դիմակայության հաղթողը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը լքեց պայքարը։ Քառորդ եզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչը 5:7, 5:7 հաշվով պարտվեց աշխարհի 16-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English