16:58  ,  1 օգոստոսի, 2024

Մայքլ Ֆելփսը՝ Լեոն Մարշանի հաղթանակների մասին․ Մեծագույն դուբլն է, որը տեսել եմ սպորտում

23-ակի օլիմպիական չեմպիոն, 26-ակի աշխարհի չեմպիոն, լեգենդար ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը (լուսանկարում) հիացմունք է արտահայտել 22-ամյա ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի նվաճումների առթիվ։

Փարիզի Օլիմպիական խաղերում Մարշանը մեկ օրում հաղթել էր երկու եզրափակիչում։

«Սա մեծագույն դուբլն է սպորտում, որը ես տեսել եմ։ 1.52 րոպեից արագ անցնել 200 մետրը բատերֆլայով եւ 200 մետր բրասով՝ 2.05-ում անհավանական է։ Տղան գիտի արագ լողալ։ Նա դեռ շատ աղմուկ կանի»,- Ֆելփսի խոսքը մեջբերում է NBC-ն։

Օլիմպիական խաղերի պատմության մեջ Մարշանը չորրորդ լողորդն է, որին հաջողվում է մեկ օրում երկու ոսկե մեդալ նվաճել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print