16:58 1 օգոստոսի, 202423-ակի օլիմպիական չեմպիոն, 26-ակի աշխարհի չեմպիոն, լեգենդար ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը (լուսանկարում) հիացմունք է արտահայտել 22-ամյա ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի նվաճումների առթիվ։
Փարիզի Օլիմպիական խաղերում Մարշանը մեկ օրում հաղթել էր երկու եզրափակիչում։
«Սա մեծագույն դուբլն է սպորտում, որը ես տեսել եմ։ 1.52 րոպեից արագ անցնել 200 մետրը բատերֆլայով եւ 200 մետր բրասով՝ 2.05-ում անհավանական է։ Տղան գիտի արագ լողալ։ Նա դեռ շատ աղմուկ կանի»,- Ֆելփսի խոսքը մեջբերում է NBC-ն։
Օլիմպիական խաղերի պատմության մեջ Մարշանը չորրորդ լողորդն է, որին հաջողվում է մեկ օրում երկու ոսկե մեդալ նվաճել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.