23:33  ,  31 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Ալկարասն ու Նադալը պարտություն կրեցին (տեսանյութ)

Իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Կառլոս Ալկարասը չկարողացան զուգախաղում դուրս գալ օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։

Փարիզի Խաղերի քառորդ եզրափակիչում նրանք 2:6, 4։6 հաշվով պարտվեցին ամերիկացիներ Ռաջիվ Ռամին եւ Օսթին Կրայչեկին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

38-ամյա Նադալը վերջին հանդիպումն անցկացրեց Օլիմպիական խաղերում։ Մենախաղի երկրորդ շրջանում նա պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին։ Նադալը 2008թ․ օլիմպիական չեմպիոն է մենախաղում։ 2016-ին էլ Մարկ Լոպեսի հետ նվաճել է զուգախաղի օլիմպիական տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English