23:33 31 հուլիսի, 2024Իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Կառլոս Ալկարասը չկարողացան զուգախաղում դուրս գալ օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։
Փարիզի Խաղերի քառորդ եզրափակիչում նրանք 2:6, 4։6 հաշվով պարտվեցին ամերիկացիներ Ռաջիվ Ռամին եւ Օսթին Կրայչեկին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։
38-ամյա Նադալը վերջին հանդիպումն անցկացրեց Օլիմպիական խաղերում։ Մենախաղի երկրորդ շրջանում նա պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին։ Նադալը 2008թ․ օլիմպիական չեմպիոն է մենախաղում։ 2016-ին էլ Մարկ Լոպեսի հետ նվաճել է զուգախաղի օլիմպիական տիտղոսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.