02:26  ,  31 հուլիսի, 2024

Փարիզ-2024․ Երրորդ օրն անընդմեջ Ճապոնիան մեդալային հաշվարկի առաջատարն է (աղյուսակ)

Փարիզի Օլիմպիական խաղերի ընդհանուր մեդալային հաշվարկում երրորդ օրն անընդմեջ առաջատարը Ճապոնիան է, որը նվաճել է 7 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալ։

Լավագույն եռյակում են նաեւ Չինաստանն (6 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե) ու Ավստրալիան (6 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե)։

Ճապոնիան 3 ոսկե մեդալ է նվաճել ձյուդոյի, 2 ոսկե մեդալ՝ սքեյթբորդինգի, 1-ական՝ սպորտային մարմնամարզության եւ սուսերամարտի մրցումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English