21:26  ,  30 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Տիտղոսը պաշտպանող Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ երրորդ շրջան

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ Փարիզի Խաղերի թենիսի մրցաշարի երրորդ շրջան։

Գերմանիայի ներկայացուցիչը մրցեց չեխ Թոմաշ Մախաչի հետ եւ առավելության հասավ 6:3, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 35 րոպե։

1/8 եզրափակիչում Ալեքսանդր Զվերեւի մրցակիցը կլինի աշխարհի 63-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինը, որը 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 149-րդ ռակետ, շվեյցարացի Սթեն Վավրինկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English