22:34  ,  29 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Ճապոնիան նվաճեց մարմնամարզության բազմամարտի տիտղոսը եւ 6 ոսկե մեդալով առաջատարն է

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Ճապոնիայի հավաքականի հաղթանակով ավարտվեցին Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրող թիմային բազմամարտի մրցումները։

Ճապոնացի մարմնամարզիկները վաստակեցին  259,594 միավոր եւ գերազանցեցին երկրորդ տեղը գրաված չինացիներին՝ 259,062։ Բրոնզե մեդալները նվաճեցին ամերիկացիները՝ 257,793։

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Ճապոնիայի թիմը գրավել էր երկրորդ տեղը՝ հետ մնալով ռուսաստանցիներից, որոնք որակազրկված են ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով եւ չեն մասնակցում թիմային մրցումների։

Փարիզի Խաղերի մեդալային հաշվարկում Ճապոնիան 6 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալով առաջատարն է։

Երկրորդ տեղում է Չինաստանը՝ 5 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ։ Եռյակը եզրափակում է Հարավային Կորեան՝ 5 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news