12:29  ,  23 նոյեմբերի, 2012

Արմեն Նազարյանը՝ Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը զբաղեցրել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է capital.bg-ը:

«Կարեւոր է, որ տղաները վստահում են ինձ: Առջեւում շատ կարեւոր մրցաշարեր կան եւ մենք անմիջապես կանցնենք նախապատրաստական փուլին: Հավաքականում դռները բաց կլինեն բոլորի առջեւ: Ով արժանի է, նա հանդես կգա Բուլղարիայի հավաքականում»,- հայտարարել է Արմեն Նազարյանը:

Այդ պաշտոնում հայ ըմբիշը կփոխարինի Բրատան Ցենովին, ով Բուլղարիայի հավաքականում չորս տարի աշխատելուց հետո նոյեմբերի 21-ին հրաժարական է տվել: 

Բուլղարիայի հավաքականում Արմեն Նազարյանին կօգնեն Վալենտին Ռոնչեւն ու Սերաֆիմա Բարզակովը: Նազարյանը 1996-ից է բնակվում Բուլղարիայում: Նա անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օլիմպիական չեմպիոնն է:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նազարյանը ցանկանում է մասնակցել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում