16:22  ,  27 հուլիսի, 2024

Փարիզ-2024. Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց Փարիզի Օլիմպիական խաղերում։ Լեհ թենիսիստուհին 6:2, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 136-րդ ռակետ, ռումինացի Իրինա Բեգուին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 45 րոպե։

1/16 եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 52-րդ ռակետ, ֆրանսիացի Դիան Պարիի եւ աշխարհի 85-րդ ռակետ, արգենտինացի Նադյա Պոդորսկայայի դիմակայության հաղթողը։

Հաղթական մեկնարկ ունեցավ նաեւ աշխարհի 5-րդ ռակետ, իտալացի Յասմին Պաոլինին, որը 7:5, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 96-րդ ռակետ, ռումինացի Անա Բոգդանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English