Mirra Andreeva is the champion in Iasi
— wta (@WTA) July 26, 2024
Avanesyan retired in the deciding set, final score: 5-7, 7-5, 4-0.#UniCreditIasiOpen pic.twitter.com/h6trwdFeTX
Ռումինիայի Յասի քաղաքում անցկացված WTA-250 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճեց աշխարհի 32-րդ ռակետ ռուսաստանցի Միրա Անդրեեւային։ Եզրափակիչում նա առավելության հասավ աշխարհի 76-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանի նկատմամբ, որը երրորդ սեթում 0:4 հաշվով պարտվելիս հրաժարվեց շարունակել պայքարը։ Առաջին սեթում Էլինա Ավանեսյանը հաղթել էր 7:5 հաշվով, երկրորդ սեթում պարտվել էր 5:7 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։
Երկու թենիսիստուհիներն էլ առաջին անգամ էին հասել WTA շարքի մրցաշարի եզրափակիչ։
Յասիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:12 , 19 նոյեմբերի
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի