Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամերին Ֆրանսիայի մայրաքաղաքում սպասվում է հորդառատ անձրեւ։ Առաջին անգամ միջոցառումն անցկացվելու է ստադիոնից դուրս, Սենա գետի վրա եւ ափերին, Էյֆելյան աշտարակի մոտից։ Մարզիկների շքերթն անցկացվելու է նավակների վրա 6 կմ ջրային տարածությունում։
Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուեդա-Կաստերան վստահեցրել է, որ կազմակերպիչները պատրաստ են նաեւ անձրեւային եղանակին։
«Անձրեւը չի փչացնի տոնը։ Մենք հետեւում ենք եղանակային կանխատեսումներին։ Մի քանի ամիս ապրել ենք այս օրվա սպասումով։ Իհարկե, լավ եղանակին ամեն ինչ ավելի հաճելի է, բայց ոչինչ չի խանգարի մեր ծրագրերին։ Անձրեւն էլ չի նվազեցնի մեր շոուի որակը»,- Ուդեա-Կաստերի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Բացման արարողությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ից։
Օլիմպիական խաղերը կտեւեւն մինչեւ օգոստոսի 11-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 11 հոկտեմբերի 
00:57 , 11 հոկտեմբերի
00:47 , 11 հոկտեմբերի
00:38 , 11 հոկտեմբերի
22:47 , 10 հոկտեմբերի
22:34 , 10 հոկտեմբերի 
22:26 , 10 հոկտեմբերի 
20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի