18:49  ,  25 հուլիսի, 2024

Էլինա Ավանեսյանն առաջին անգամ կխաղա WTA մրցաշարի եզրափակիչում

Աշխարհի 76-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանն առաջին անգամ դուրս եկավ WTA շարքի մրցաշարի եզրափակիչ։

Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի կիսաեզրափակիչում հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 106-րդ ռակետ, ֆրանսիացի Խլոե Պակեի հետ եւ հաղթեց 6:2, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Տիտղոսի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 32-րդ ռակետ Միրա Անդրեեւայի հետ, որը նույնպես առաջին անգամ կխաղա WTA-ի մրցաշարի եզրափակիչում։ 

17-ամյա ռուսաստանցի թենիսիստուհին կիսաեզրափակիչում 3:6, 6:3, 7:6 (7:1) հաշվով հաղթել էր աշխարհի 148-րդ ռակետ, սերբ Օլգա Դանիլովիչին։

Յասիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News