09:33  ,  26 հուլիսի, 2024

Մեկնարկում է Փարիզ-2024-ը. Հայ օլիմպիականների մրցելույթների ժամանակացույցը

Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ այն կանցկացվի ստադիոնից դուրս՝ Սեն գետի վրա։

Փարիզ-2024-ում Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից։ Նրանք կպայքարեն 7 մարզաձեւում՝ հրաձգություն, սպորտային մարմնամարզություն, ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, լող եւ աթլետիկա: 15 օլիմպիականներից երեքը մասնակցության իրավունք են ձեռք բերել սպիտակ քարտերի միջոցով, մյուս մարզիկները ուղեգրերը նվաճել են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, վարկանիշային մրցաշարերում:

NEWS.am Sport-ը ներկայացնում է Փարիզ-2024-ում հայ օլիմպիականների մրցումային օրերն ու ժամանակացույցը:

Հուլիսի 26

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բազման արարողություն` 21:30 (Երեւանի ժամանակ)

Հուլիսի 27

Սպորտային մարմնամարզություն

Արթուր Դավթան (հենացատկ),

Վահագն Դավթյան (օղակներ)

13:00 (Երեւանի ժամանակով)  - որակավորման փուլ

Անցկացման վայրը՝ «Բերսի» մարզապալատ  (Bercy Arena)

Եզրափակիչները՝ օգոստոսի 4, օղակներ՝ 17:00,  հենացատկ՝ 18:25:

Հուլիսի 27

Հրաձգություն՝

Էլմիրա Կարապետյան

10 մետր օդամղիչ ատրճանակ

14:30 - որակավորման փուլ

Անցկացման վայրը՝ քաղաք Շատորու, Ազգային կենտրոնական հրաձգարան (Chateauroux shooting centre)

Եզրափակիչ՝ հուլիսի 28-ին, 14:00:

Հուլիսի 27

Լող

Վարսենիկ Մանուչարյան (100մ բաթերֆլայ)

13:00- որակավորման փուլ

Անցկացման վայրը՝ «Փարի Լա Դեֆանս» մարզապալատում (Paris La Defense Arena) 

Հուլիսի 29

Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան (+92 կգ)

18:50 – մեկնարկային 1/8 եզրափակիչ

Անցկացման վայրը՝ «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճ (North Paris Arena)

Քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երեւանի ժամանակով՝ 00:08

Կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 8, Երեւանի ժամանակով՝ 00:02

Եզրափակիչ՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 00:51:

Հուլիսի 30

Լող

Արթուր Բարսեղյան (100 մ ազատ ոճ)

13:00 –որակավորման փուլ

Անցկացման վայրը՝  Պարի Լա դե Ֆանս մարզադահլիճ (Paris La Défense Arena)

Օգոստոսի 6

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Մալխաս Ամոյան (77 կգ),

Արթուր Ալեքսանյան (97 կգ), 

13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչներ

Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ

Եզրափակիչները՝ օգոստոսի 7-ին 77 կգ քաշային կարգ, Երեւանի ժամանակով 21:55-ին, 97 կգ քաշային կարգ՝ 22:05-ին:

Օգոստոսի 6

Աթլետիկա

Երվանդ Մկրտչյան (800 մ վազք)

13:55- որակավորման փուլ

Անցկացման վայրը՝ «Ստադ Դե Ֆրանս» ստադիոն (Stade de France)

Եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 21:25-ին:

Օգոստոսի  7

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Սլավիկ Գալստյան (67 կգ)

11:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ 

Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ

Եզրափակիչները՝ օգոստոսի 8-ին Երեւանի ժամանակով 21:55-ին:

Օգոստոսի 8

Ազատ ոճի ըմբշամարտ՝

Արսեն Հարությունյան (57կգ)

13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ

Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ

Եզրափակիչը՝ օգոստոսի 9-ին Երեւանի ժամանակով 21:55-ին:

Օգոստոսի 9

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան (89 կգ), 

17:00

Անցկացման վայրը՝  «Հարավային Փարիզ 6» մարզապալատ (South Paris Arena 6)

Օգոստոսի 10

Ազատ ոճի ըմբշամարտ

Վազգեն Թեւանյան (65 կգ) 

13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ

Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ

Եզրափակիչը՝ օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 14:25-ին:

Օգոստոսի 10

Ծանրամարտ

Գարիկ Կարապետյան (102 կգ),

13:30

Վարազդատ Լալայան (+102 կգ)

22:30

Անցկացման վայրը՝  «Հարավային Փարիզ 6» մարզապալատ (South Paris Arena 6)

Օգոստոսի 11

Օլիմպիական խաղերի փակման արարողություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում