09:33 26 հուլիսի, 2024Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ այն կանցկացվի ստադիոնից դուրս՝ Սեն գետի վրա։
Փարիզ-2024-ում Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 15 մասնակից։ Նրանք կպայքարեն 7 մարզաձեւում՝ հրաձգություն, սպորտային մարմնամարզություն, ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, լող եւ աթլետիկա: 15 օլիմպիականներից երեքը մասնակցության իրավունք են ձեռք բերել սպիտակ քարտերի միջոցով, մյուս մարզիկները ուղեգրերը նվաճել են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, վարկանիշային մրցաշարերում:
NEWS.am Sport-ը ներկայացնում է Փարիզ-2024-ում հայ օլիմպիականների մրցումային օրերն ու ժամանակացույցը:
Հուլիսի 26
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բազման արարողություն` 21:30 (Երեւանի ժամանակ)
Հուլիսի 27
Սպորտային մարմնամարզություն
Արթուր Դավթան (հենացատկ),
Վահագն Դավթյան (օղակներ)
13:00 (Երեւանի ժամանակով) - որակավորման փուլ
Անցկացման վայրը՝ «Բերսի» մարզապալատ (Bercy Arena)
Եզրափակիչները՝ օգոստոսի 4, օղակներ՝ 17:00, հենացատկ՝ 18:25:
Հուլիսի 27
Հրաձգություն՝
Էլմիրա Կարապետյան
10 մետր օդամղիչ ատրճանակ
14:30 - որակավորման փուլ
Անցկացման վայրը՝ քաղաք Շատորու, Ազգային կենտրոնական հրաձգարան (Chateauroux shooting centre)
Եզրափակիչ՝ հուլիսի 28-ին, 14:00:
Հուլիսի 27
Լող
Վարսենիկ Մանուչարյան (100մ բաթերֆլայ)
13:00- որակավորման փուլ
Անցկացման վայրը՝ «Փարի Լա Դեֆանս» մարզապալատում (Paris La Defense Arena)
Հուլիսի 29
Բռնցքամարտ
Դավիթ Չալոյան (+92 կգ)
18:50 – մեկնարկային 1/8 եզրափակիչ
Անցկացման վայրը՝ «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճ (North Paris Arena)
Քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երեւանի ժամանակով՝ 00:08
Կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 8, Երեւանի ժամանակով՝ 00:02
Եզրափակիչ՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 00:51:
Հուլիսի 30
Լող
Արթուր Բարսեղյան (100 մ ազատ ոճ)
13:00 –որակավորման փուլ
Անցկացման վայրը՝ Պարի Լա դե Ֆանս մարզադահլիճ (Paris La Défense Arena)
Օգոստոսի 6
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան (77 կգ),
Արթուր Ալեքսանյան (97 կգ),
13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչներ
Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ
Եզրափակիչները՝ օգոստոսի 7-ին 77 կգ քաշային կարգ, Երեւանի ժամանակով 21:55-ին, 97 կգ քաշային կարգ՝ 22:05-ին:
Օգոստոսի 6
Աթլետիկա
Երվանդ Մկրտչյան (800 մ վազք)
13:55- որակավորման փուլ
Անցկացման վայրը՝ «Ստադ Դե Ֆրանս» ստադիոն (Stade de France)
Եզրափակիչը՝ օգոստոսի 10, Երեւանի ժամանակով՝ 21:25-ին:
Օգոստոսի 7
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Սլավիկ Գալստյան (67 կգ)
11:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ
Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ
Եզրափակիչները՝ օգոստոսի 8-ին Երեւանի ժամանակով 21:55-ին:
Օգոստոսի 8
Ազատ ոճի ըմբշամարտ՝
Արսեն Հարությունյան (57կգ)
13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ
Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ
Եզրափակիչը՝ օգոստոսի 9-ին Երեւանի ժամանակով 21:55-ին:
Օգոստոսի 9
Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան (89 կգ),
17:00
Անցկացման վայրը՝ «Հարավային Փարիզ 6» մարզապալատ (South Paris Arena 6)
Օգոստոսի 10
Ազատ ոճի ըմբշամարտ
Վազգեն Թեւանյան (65 կգ)
13:30- մեկնարկային 1/8 եզրափակիչ
Անցկացման վայրը՝ «Champ-de-Mars» մարզապալատ
Եզրափակիչը՝ օգոստոսի 10-ին Երեւանի ժամանակով 14:25-ին:
Օգոստոսի 10
Ծանրամարտ
Գարիկ Կարապետյան (102 կգ),
13:30
Վարազդատ Լալայան (+102 կգ)
22:30
Անցկացման վայրը՝ «Հարավային Փարիզ 6» մարզապալատ (South Paris Arena 6)
Օգոստոսի 11
Օլիմպիական խաղերի փակման արարողություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.