Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին մեկնաբանել է Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի առաջին տուրում տեղի ունեցած սկանդալը։ Արգենտինան 1:2 հաշվով պարտվել էր Մարոկկոյին։ Ավելացված 16-րդ րոպեին արգենտինացիների խփած գոլից հետո սկսվել էին անկարգություններ տրիբունայում, մարոկկացի երկրպագուներ էին ներխուժել խաղադաշտ։
Երկու ժամ անց վերսկսված խաղում մրցավարը VAR-ի օգնությամբ դիտել էր արգենտինացիների երկրորդ գոլի կրկնապատկերը եւ չեղարկել այն։
«Սա պատմական խայտառակություն է։ Նախկինում այսպիսի բան չէր եղել։ Մարոկկոյի հավաքականը չէր ցանկանում վերդառնալ խաղադաշտ։ Մենք նույնպես դեմ էինք։ 1 ժամ եւ 40 րոպե սպասեցինք։ Ոչ ոք մեզ ոչինչ չէր ասում»,- Օտամենդիի խոսքը մեջբերում է All About Argentina-ն։
Մարոկկոյի հավաքականի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Սուֆիան Ռահիմին։ Արգենտինայի միակ գոլը խփել էր Ջուլիանո Սիմեոնեն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի