09:19 25 հուլիսի, 2024Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին մեկնաբանել է Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի առաջին տուրում տեղի ունեցած սկանդալը։ Արգենտինան 1:2 հաշվով պարտվել էր Մարոկկոյին։ Ավելացված 16-րդ րոպեին արգենտինացիների խփած գոլից հետո սկսվել էին անկարգություններ տրիբունայում, մարոկկացի երկրպագուներ էին ներխուժել խաղադաշտ։
Երկու ժամ անց վերսկսված խաղում մրցավարը VAR-ի օգնությամբ դիտել էր արգենտինացիների երկրորդ գոլի կրկնապատկերը եւ չեղարկել այն։
«Սա պատմական խայտառակություն է։ Նախկինում այսպիսի բան չէր եղել։ Մարոկկոյի հավաքականը չէր ցանկանում վերդառնալ խաղադաշտ։ Մենք նույնպես դեմ էինք։ 1 ժամ եւ 40 րոպե սպասեցինք։ Ոչ ոք մեզ ոչինչ չէր ասում»,- Օտամենդիի խոսքը մեջբերում է All About Argentina-ն։
Մարոկկոյի հավաքականի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Սուֆիան Ռահիմին։ Արգենտինայի միակ գոլը խփել էր Ջուլիանո Սիմեոնեն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.