23:03  ,  21 հուլիսի, 2024

«Կրասնոդարը» բաց թողեց հաղթանակը, Սպերցյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Կրասնոդարը» Գրոզնիում հյուրընկալվեց «Ախմատին» եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

30-րդ րոպեին հանդիպմանը հաշիվը բացեց «Կրասնոդարի» ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը։

«Ախմատը» հավասարությունը վերականգնեց 43-րդ րոպեին ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիսլավ Կամիլովի գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում