23:03 21 հուլիսի, 2024Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրում փոխչեմպիոն «Կրասնոդարը» Գրոզնիում հյուրընկալվեց «Ախմատին» եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
30-րդ րոպեին հանդիպմանը հաշիվը բացեց «Կրասնոդարի» ռուսաստանցի կիսապաշտպան Նիկիտա Կրիվցովը։
«Ախմատը» հավասարությունը վերականգնեց 43-րդ րոպեին ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիսլավ Կամիլովի գոլի շնորհիվ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.