17:31  ,  19 հուլիսի, 2024

WTA-250. Էլինա Ավանեսյանը պարտվեց 1/4 եզրափակիչում

Աշխարհի 75-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 79-րդ ռակետ, սլովակ Աննա Շմիդլովայի հետ եւ պարտություն կրեց 2:6, 6:3, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։

Կիսաեզրափակիչում Աննա Շմիդլովայի մրցակիցը կլինի աշխարհի 134-րդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սասնովիչը։

Բուդապեշտի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News