09:41  ,  19 հուլիսի, 2024

Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիային» է միացել  Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստ, պաշտպան Ալեքսանդր Պավլովեցը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

27-ամյա ֆուտբոլիստը ԲԱՏԷ-ի սան է, հանդես է եկել ակումբի տարբեր տարիքային թիմերում, ինչպես նաև Ժոդինոյի «Տորպեդոյում», «Նեմանում», Բրեստի «Դինամոյում», ուկրաինական  «Կոլոսում», ռուսական «Օրենբուրգում» և «Ռոստովում», լեհական «Վարտայում», հունական «Լամիայում» և կիպրական «Կարմիոտիսսայում»:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին։

Հայաստանի գավաթակիրը կմրցի Քիշնեւի «Զիմբրուի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով