09:41 19 հուլիսի, 2024«Արարատ-Արմենիային» է միացել Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստ, պաշտպան Ալեքսանդր Պավլովեցը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
27-ամյա ֆուտբոլիստը ԲԱՏԷ-ի սան է, հանդես է եկել ակումբի տարբեր տարիքային թիմերում, ինչպես նաև Ժոդինոյի «Տորպեդոյում», «Նեմանում», Բրեստի «Դինամոյում», ուկրաինական «Կոլոսում», ռուսական «Օրենբուրգում» և «Ռոստովում», լեհական «Վարտայում», հունական «Լամիայում» և կիպրական «Կարմիոտիսսայում»:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին։
Հայաստանի գավաթակիրը կմրցի Քիշնեւի «Զիմբրուի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին Երեւանում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.