14:37  ,  17 հուլիսի, 2024

Էլմիրա Կարապետյանը մասնակցեց Փարիզի Օլ․ խաղերի ջահի փոխանցումավազքին (ֆոտո)

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, հրաձգության օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը հուլիսի 17-ին օլիմպիական ջահի փոխանցումավազքին մասնակցել է Վիլերս Կոտերեց քաղաքում։

Նա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին հայ օլիմպիականն է, որը մասնակցեց Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքին:

Փարիզ-2024-ում Էլմիրա Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 27-ին: Հայաստանի առաջատար հրաձիգը կպայքարի իր հիմնական մրցաձեւում՝ 10 մետր օդամղիչ ատրճանակ:

Կանանց որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:30-ին:

Հրաձգության մրցաշարը կանցկացվի Շատորու քաղաքում Ազգային կենտրոնական հրաձգարանում (Chateauroux shooting centre): Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 28-ին, 14:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում