12:13  ,  15 հուլիսի, 2024

ATP․ Լավագույն տասնյակ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։

Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է։ Երկրորդ տեղում է Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում իսպանացի Կառլոս Ալկարասին պարտված սերբ Նովակ Ջոկովիչը։

Ավստրալացի Ալեքս դե Մինորը 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը բարձրացել է մեկ աստիճան եւ 21-րդն է։

АТР, հուլիսի 15

1 (1). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 9570
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8460
3 (3). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 8130
4 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 7015
5 (5). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 6525
6 (9). Ալեքս դե Մինոր (Ավստրալիա)՝ 4185
7 (7). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 4105
8 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4070
9 (8). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 4030
10 (10). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)՝ 3750

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news