19:43  ,  14 հուլիսի, 2024

Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ջոկովիչին Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը։

Իսպանացի թենիսիստը դարձյալ մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:2, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 26 րոպե։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ էր։

21-ամյա Ալկարասը չորրորդ հաղթանակը տարավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Նա 2022թ․ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն է, 2023-ի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող է, 2024-ի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News