16:54  ,  22 նոյեմբերի, 2012

Ֆալկաոն ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան

Ցանկանում եմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

Ցանկանում եմ բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Մինչեւ այժմ Եվրոպայի Սուպերգավաթի «Չելսիի» եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչի «Աթլետիկի» դեմ խաղերը թարմ են իմ հիշողության մեջ: Ցանկանում եմ նաեւ հաղթել Չեմպիոնների լիգան եւ դառնալ աշխարհի չեմպիոն: Դժվար պահերին ես սկսում եմ ավելի շատ աշխատել»,- Ֆալկաոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն «Աթլետիկոյի» կազմում դարձել է Եվրոպայի սուպերգավաթակիր եւ տիրացել Եվրոպայի լիգայի գավաթին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում