22:58  ,  12 հուլիսի, 2024

Ուիմբլդոն-2024․ Երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչում՝ Ալկարաս vs Ջոկովիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։

Այս մրցաշարի 7-ակի հաղթող սերբ թենիսիստը 6:4, 7։6 (7:2), 6։4 հաշվով հաղթեց աշխարհի 25-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 48 րոպե։

Երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչում կլինի 37-ամյա Ջոկովիչի եւ աշխարհի երրորդ ռակետ, 21-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասի դիմակայությունը։ Անցած տարի հաղթել էր Ալկարասը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News