18:37  ,  11 հուլիսի, 2024

Հարի Քեյն․ Առաջին եզրափակիչն է Անգլիայի համար մեր սահմաններից դուրս, շատ հպարտ ենք

Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալը։ Անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Նիդերլանդների թիմի նկատմամբ։

«Անհավանական խաղ էր, անհավանական նվաճում՝ մենք դարձյալ եզրափակիչում ենք։ Առաջին եզրափակիչն է Անգլիայի համար մեր սահմաններից դուրս։ Շատ հպարտ ենք։

Առանձնահատուկ կիսաեզրափակիչ էր եւ երեկո։ Հպարտ ենք բոլորի՝ խաղացողների եւ մարզիչների համար։ Շատ ծանր ուղի անցանք մինչեւ եզրափակիչ, բայց առջեւում ամենակարեւոր դիմակայությունն է։

Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար։ Մնաց մեկ խաղ, միասին պետք է անենք վերջին քայլը»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիան Լոնդոնում պարտվել էր Իտալիային։

Եվրո-2024-ի եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News