18:37 11 հուլիսի, 2024Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալը։ Անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Նիդերլանդների թիմի նկատմամբ։
«Անհավանական խաղ էր, անհավանական նվաճում՝ մենք դարձյալ եզրափակիչում ենք։ Առաջին եզրափակիչն է Անգլիայի համար մեր սահմաններից դուրս։ Շատ հպարտ ենք։
Առանձնահատուկ կիսաեզրափակիչ էր եւ երեկո։ Հպարտ ենք բոլորի՝ խաղացողների եւ մարզիչների համար։ Շատ ծանր ուղի անցանք մինչեւ եզրափակիչ, բայց առջեւում ամենակարեւոր դիմակայությունն է։
Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար։ Մնաց մեկ խաղ, միասին պետք է անենք վերջին քայլը»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է The Sun-ը։
Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիան Լոնդոնում պարտվել էր Իտալիային։
Եվրո-2024-ի եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.